Երբ մնացածն էին անհոգ, ՀՀ կառավարությունն իր գործողությունները կազմակերպում էր  և որոշումները կայացնում էր. Փաշինյան

Երբ մնացածն էին անհոգ, ՀՀ կառավարությունն իր գործողությունները կազմակերպում էր  և որոշումները կայացնում էր. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ցավում ենք նրա համար, ինչ տեղի է ուննում Իրանի շուրջ և տարածաշրջանում, բայց պիտի արձանագրենք, որ ցավոք այս իրավիճակը նոր չէ:  Նրանք,  ովքեր հետևում են միջազգային լրահոսին, պիտի առնվազն մտավախություններ ունենային, որ այսպիսի իրադրություն կլին: Այս իրավիճակի հետ կապված մենք աշխատանքնային խումբ ունենք, որը ձևավորվել է տարի, տարիուկես առաջ, այն միջոցները, որ պետք էր ձեռնարկել այս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք»,- ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Իրանի շուրջ ռազմական իրադարձություններ 6 ամիս առաջ էլ են չէ՞ եղել , և դրանից հետո ակնհայտ չէր, որ դա այլևս չի  լինի, մեր ինստիտուտները մշտապես աշխատում են այդ խնդրի շուրջ և դրա վերաբերյալ  և շատ լավ է, որ ոչ թե այդ օրն առավոտյան ափալ-թափալ որոշումներ կայացրի, այն որոշումները, որոնք բխում են իրադրութունից ինստիտուցիոնալ առումով տարի, տարիուկես առաջ կայացվել են: Սա ասում եմ նրա համար, որ տպավորություն չստեղծվի, որ ՀՀ կառավարությունն անհոգ է, երբ մնացածն էին անհոգ, ՀՀ կառավարությունն իր գործողությունները կազմակերպում էր  և որոշումները կայացնում էր»,- ասաց նա:   

Leave a comment