Մենք խնդիր չունենք ՌԴ-ի հետ հարաբերությունները վատացնելու, ՌԴ-ի շահերին վնասելու. Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ես չեմ ասել, որ մենք գնում ենք արևմուտք: Այո, ՀՀ-ն ընդունել է ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք, մենք բարեբախտաբար, թե դժբախտաբար դեռ ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի, երբ կտեսնենք, որ փակում է այս ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք»,- ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առիթներ ունեցել եմ ասելու, որ մենք խնդիր չունենք, չենք ունեցել և չենք ունենալու ՌԴ-ի հետ հարաբերությունները վատացնելու, ՌԴ-ի շահերին վնասելու, ունեցել ենք խնդիր և կունենանք՝ առաջնորդվել բացառապես ՀՀ պետական շահերով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է երկաթուղու կոնցեսիոն կառավարման մասին ՌԴ-ի հետ քննարկումներին՝ ասաց.«Այո քննարկումներ կան աշխատանքային մակարդակում ՌԴ մեր գործընկերների հետ և մենք հարցի վերաբերյալ նաև որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ եմ: Մեր ասածի մեջ որևէ բան, որ ուղղված է ՌԴ-ի դեմ չկա, մենք ուղղակի մեր գործընկերներ հետ կիսվում ենք օբյեկտիվ իրավիճակով , որ այս իրավիճակում ՀՀ մրցակցային առավելությունները կորցնում ենք ու ուրիշ ոչ մի մոտիվացիա չունենք»: