https://arm.sputniknews.ru/20260305/nakhijevanum-ats-neri-ynkneluc-hetvo-irani-despanin-kanchel-en-adrbejani-agn-99504255.html
Նախիջևանում ԱԹՍ-ների ընկնելուց հետո Իրանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Նախիջևանում ԱԹՍ-ների ընկնելուց հետո Իրանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Բաքվում հայտարարել են, որ ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում «համապատասխան պատասխան միջոցներ» ձեռնարկել։ 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T13:21+0400
2026-03-05T13:21+0400
2026-03-05T13:21+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
նախիջևան
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/1050/38/10503816_29:0:991:541_1920x0_80_0_0_56a72e671586ab282214935374c21d58.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ադրբեջանն Իրանի դեսպանին ԱԳՆ է կանչել Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին լուրերից հետո։Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ մարտի 5-ին ինքնավար հանրապետության տարածքի ուղղությամբ Իրանի տարածքից ԱԹՍ–ների հարձակումներ են իրականացվել։ Հաղորդվում է, որ մեկ ԱԹՍ ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված դրոնների այս հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը և տուժել է երկու խաղաղ բնակիչ»,-հայտարարել են ԱԳՆ-ում։Նախարարությունում հավելել են, որ «Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին» և նպաստում տարածաշրջանում լարվածության աճին։Բաքվում պահանջել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը սեղմ ժամկետներում պարզաբանի այս հարցը, համապատասխան բացատրություններ տա և անհրաժեշտ հրատապ միջոցներ ձեռնարկի՝ հետագայում նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։«Ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել ։ Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։ Իրանական կողմին վճռական բողոք կհայտնվի և համապատասխան բողոքի նոտա կհանձնվի»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրանական ԱԹՍ-ն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տարածքում։
նախիջևան
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1050/38/10503816_149:0:870:541_1920x0_80_0_0_4d3c0d3317102779e2df0bea3e92e56a.jpg.webp
անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, նախիջևան, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, նախիջևան, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Բաքվում հայտարարել են, որ ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում «համապատասխան պատասխան միջոցներ» ձեռնարկել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ադրբեջանն Իրանի դեսպանին ԱԳՆ է կանչել Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին լուրերից հետո։
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ մարտի 5-ին ինքնավար հանրապետության տարածքի ուղղությամբ Իրանի տարածքից ԱԹՍ–ների հարձակումներ են իրականացվել։ Հաղորդվում է, որ մեկ ԱԹՍ ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված դրոնների այս հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը և տուժել է երկու խաղաղ բնակիչ»,-հայտարարել են ԱԳՆ-ում։
Նախարարությունում հավելել են, որ «Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին» և նպաստում տարածաշրջանում լարվածության աճին։
Բաքվում պահանջել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը սեղմ ժամկետներում պարզաբանի այս հարցը, համապատասխան բացատրություններ տա և անհրաժեշտ հրատապ միջոցներ ձեռնարկի՝ հետագայում նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։
«Ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել ։ Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։ Իրանական կողմին վճռական բողոք կհայտնվի և համապատասխան բողոքի նոտա կհանձնվի»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրանական ԱԹՍ-ն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տարածքում։