«Ինձ ընդհատել են, հիմա կավարտեմ»,-ԱԺ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ իր ելույթի ժամանակն ավարտվել է:
Սիմոնյանն արձագանքեց. «Իմ հետ տենց խոսել՝ շուռ գալ և ձեռքով ասել՝ ինձ ընդհատել են, էսա կավարտեմ, տիկին Վարդանյան, չի կարելի: Ավարտվեց ձեր ելույթը, նստեք ձեր տեղը»:
«Հայսատան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքեցին՝ «այսի՞նքն»:
Մթնոլորտը լարվեց և լեզվակռիվ սկսվեց Սիմոնյանի և ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանի միջև. «Ես եմ ստեղ որոշելու, պարոն Ղազարյան, երբ որ ասում եմ լռեք, ուրեմն պետք է լռեք: Ձեր հայաթը չի»:
«Խելոք մնա՛», «դու խելոք մնա, էդ ինչ խոսելու ձև ա»: