Կիեւն այս պահին հզոր հարձակման է ենթարկվում


Միջազգային

Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ ուշ գիշարվանից սկսած ռուսները հերթական զանգվածային հարձակումն են սկսել:

Նախ` հարվածներ հասցվեցին Օդեսային, Կրիվոյ Ռոգին: Հասջորդեց Դնեպրոպետրովսկը, Խարկովը, Կոնտրոպը, Վինեցան եւ այլն:

Սակայն ակս անգամ էլ հիմնական հարվածն ակնհայտորեն ուղղված է Կիեւին: Արդեն գիշերվա մոտ 4-5-ի սահմաններում ուկրաինական աղբյուրները հաղորդեցին մայրաքաղաքում անօդաչուների հարվածների մասին, ապա նաեւ, որ օդ են բարձրացել ռուսական ռազմավարական ինքնաթիռները: Ինչպես նաեւ, գործում են ցամաքային եւ ծովային արձակման հրթիռները:

Այս պահին եղած տվյալներով, հրթիռային հարվածներ են հասցվել Կիևի դեռ մասնակի աշխատող ՋԷԿ-5 և ՋԷԿ-6-ին։ Աղբյուրները հայտնում են, որԿիևի ձախափնյա հատվածը լիովին հոսանքազրկված է։

Հարձակումն այս պահին շարունակվում է:

Ավելի վաղ ուկրաինական աղբյուրները խոսում էին, որ ռուսները պատրաստվում են նոր հզոր հարձակման, որը կարող է մասնավորապես Կիեւում լիակատար հոսանքազրկում առաջացնել:

Արևմտյան դեսպանատներին զգուշացվել է վտանգի առավելագույն՝ «կարմիր» մակարդակի մասին։

Կիեւի շատ բնակիչներ գիշերն անցկացրել են մետրոպոլիտենում (Տեսանյութում):


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment