Ադրբեջանը Հայաստան է ուղարկել նավթամթերքի հերթական խմբաքանակը և ռուսական պարարտանյութեր

https://arm.sputniknews.ru/20260305/adrbejany-hajastan-e-ugharkel-navtamterqi-hertakan-khmbaqanaky-ev-rusakan-parartanjuter-99495347.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99490465_67:0:1134:800_1920x0_80_0_0_8db4ee0c0cf66ba5d1b46b026991fa8d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նավթ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուսաստան, բենզին, դիզվառելիք, պարարտանյութ, հացահատիկ

նավթ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուսաստան, բենզին, դիզվառելիք, պարարտանյութ, հացահատիկ

Բաժանորդագրվել

Հայաստան է ուղարկվում շուրջ 2 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև 135 տոննա ռուսական պարարտանյութ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Բաքուն նավթամթերքի նոր խմբաքանակ է ուղարկել Հայաստան: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրանց տվյալներով՝ Հայաստան է ուղարկվել 1984 տոննա դիզելային վառելիք (31 վագոն)։ Բացի այդ, Ադրբեջանի տարածքով` տարանցիկ ճանապարհով, ուղարկվել է երկու վագոն՝ բեռնված 135 տոննա ռուսական պարարտանյութով։

Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։
2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Ադրբեջանի Մաքսային կոմիտեի տվյալներով` միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից 2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել։ Սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։
Միևնույն ժամանակ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի վերջին հայտարարել էր, որ Երևանը Բաքվի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանից հեղուկացված գազի և բիտումի մատակարարման վերաբերյալ՝ Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային ճանապարհով։

Leave a comment