Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է Թեհրանի դեմ հարձակումների նոր ալիք սկսելու մասին։
«ՑԱՀԱԼ-ը հենց նոր սկսել է Թեհրանում իրանական ռեժիմի ենթակառուցվածքների դեմ հարվածների լայնածավալ ալիք», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրել է ավերածությունների և քաղաքացիական զոհերի։ Իրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։