Հրդեհ Ջրառատ գյուղի տներից մեկում․ կան տուժածներ

Բաժանորդագրվել

Այրվել է տան մոտ 60 քմ հատվածը և ջերմատունը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Այսօր գիշերը հրդեհ է բռնկվել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի տներից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ահազանգը ստացվել է լուսադեմին՝ 04։00-ի սահմաններում։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մարվել է շուրջ 2 ժամ անց։ Այրվել է տան մոտ 60 քմ հատվածը և ջերմատունը (մոտ 10 քմ):

Երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Պայթյուն է գրանցվել Երևանի ավտոտնակներից մեկում. 1 մարդ տուժել է

Leave a comment