Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Նեչիրվան Բարզանիի հետ՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումները և Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքները։
Քրդստանի առաջնորդը ցավակցություն է հայտնել Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Գերագույն առաջնորդի և մի քանի Իրանի քաղաքացիների մահվան կապակցությամբ՝ ընդգծելով Իրաքյան Քրդստանի վճռականությունը՝ պահպանելու և զարգացնելու բարեկամական հարաբերությունները Իրանի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվել, որ Իրաքում տեղակայված քրդական ուժերը, ԱՄՆ աջակցությամբ, առաջիկա օրերին պլանավորում են ցամաքային գործողություններ սկսել Իրանի արևմուտքում։