Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսին «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն գործազրկությունը շատ քիչ է ցույց տալիս, որովհետև հաշվի է առնում նման մի բան՝ գործազուրկ է Հայաստանում այն մարդը, ով ակտիվ փնտրում է աշխատանք։
Նրա խոսքով՝ Հայաստանում կա 800 հազար գրանցված աշխատող, 3 միլիոն բնակչության մեջ 800 հազարն է գրանցված։
«3 միլիոն բնակչության մեջ ունենք 500 հազար թոշակառու, մոտ 700 հազար ուսանողական կամ դպրոցական տարիքի երիտասարդ, իսկ մնացածը… այսինքն՝ ունենք 1.8 միլիոն մարդ ու աշխատում է 800 հազար մարդ»,- նշել է Կարապետյանը։
Նա ասել է, թե Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց էին տվել, որ Գեղարքունիքի մարզում գործազրկության մակարդակը 4 տոկոս է։
Շնորհանդեսին ներկա է եղել նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով ներկայացրել է իր դիտարկումները։
Բագրատյանը «0 տոկոս հարկ բիզնեսի համար» կետի հետ համաձայն չէ, ասել է, թե զգուշավոր է վերաբերվում նման հարկային արտոնություններին։
«Անկեղծ ասած՝ համաձայն չեմ, ավելին՝ կարծում եմ, որ շրջանառության հարկը պետք է ընդլայնել»,- նշել է նա։
ՀՀ նախկին վարչապետը կասկածում է, որ գործող վարչախումբը ներգրավված է դեղերի բիզնեսի մեջ։