Առատ ձյան և սաստիկ բքի պատճառվ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է․ Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում


Մարտի 5-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։


 


Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:


 


Առատ ձյան և սաստիկ բքի պատճառվ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


 


Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները և Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։


 


Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


 


Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։


 


Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտումների քանակ2

Leave a comment