Նարեկը մոտենում է կրիտիկական այն սահմանին, որից այն կողմ օրգանիզմը սկսում է սպաառել իր վերջին պաշարները․…

Լիկա Թումայանը գրել է․ «Այսօր, հունվարի 20-ը, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 12-րդ օրն է: Նարեկը մոտենում է կրիտիկական այն սահմանին, որից այն կողմ օրգանիզմը սկսում է սպաառել իր վերջին պաշարները` քայքայելով հյուսվածքային սպիտակուցները:

Նարեկը դիմել է ապօրինությունների դեմ պայքարի ամենածայրահեղ միջոցին:

Ամրամ Մակինյանը շատ դիպուկ ձևակերպում է տվել՝ Նարեկի կամքն ու առողջությունը կռիվ են մտել միմյանց հետ և ասածս սա է. քանի ժամանակ ունեք` բաց թողեք գերեվարված Նարեկին։

Բժիշկ Քեյթ Թաիրյանն իր էջում ամեն օր գրում է, թե ինչ է կատարվում մարդու օրգանիզմի հետ՝ հացադուլի ամեն հաջորդ օրը։ Մտեք, ծանոթացեք, կարևոր օրագիր է վարում»։։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment