ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Իրանի ռեժիմը, որին ԱՄՆ-ն համարում է ահաբեկչության գլխավոր պետական հովանավորը, այժմ ամբողջովին ոչնչացվում է: Նման հայտարարություն է արել Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիթը՝ նշելով, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի լավագույն սուզանավը։
Իրանը, ի տարբերություն Իսրայելի և ԱՄՆ-ի, պատրաստվում է երկարատև պատերազմի, ժամանակն իր կողմն է, այդ մասին էլ հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի խորհրդականը: Իրանը երեք անգամ հարձակվել է Իսրայելի ԶՈւ Գլխավոր շտաբի շենքի վրա և գնդակոծել վարչապետ Նեթանյահուի գրասենյակը, պնդում է ԻՀՊԿ հրամանատարի խորհրդականը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողության 18-րդ փուլի մեկնարկի մասին։