Հրավիրված ասուլիսին «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ասել է, որ «TRIPP ուղի» նախագիծն այս պահի համար ՀՀ-ի համար բացում է և՛ հնարավորություններ, և՛ ռիսկեր։
Ըստ նրա՝ հնարավորություն է այն, որ նախագիծը բերել է երրորդ կողմի՝ ԱՄՆ-ի ներգրավումը երաշխավորի մակարդակով։
«TRIPP-ում պայմանավորվածության մեջ ԱՄՆ-ն հանդես է գալիս որպես վկա»,- նշել է նա։
Կարապետյանը ներկայացրել է նաև իրենց արտաքին քաղաքականության տեսլականը։
«Մեր խաղաղության պայմանագիրը պետք է ունենա երաշխավոր, իսկ իդեալական դեպքում՝ մեկից ավելի երաշխավոր»,- ասել է նա և մատնացույց արեց այն երկրներին, և թե ինչ է տեղի ունենում նրանց հետ, երբ մեկ երաշխավոր ունեն կամ ընդհանրապես չունեն։
Կարապետյանի խոսքով՝ փոքր երկրները սկսել են ավելի լավ ապրել, որովհետև դինամիկ են, բայց կա անվտանգության խնդիր։
«Կարևոր է ԱՄՆ-ի ներկայությունը, բայց մեզ պետք է, որ ամբողջ գործընթացը ունենա մեկ և ավելի երաշխավոր»,- ասել է նա։