Քիչ հավանական է, որ Թուրքիայի ուղղությամբ իրանական հրթիռի արձակումն ակտիվացնի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը․ Հեգսեթ

Քաղաքականություն

04.03.2026 | 21:59

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածք ուղղված իրանական բալիստիկ հրթիռի որսումը, հավանաբար, չի ակտիվացնի ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության կետը, քանի որ Դաշինքը դատապարտել է Իրանի կողմից Թուրքիայի վրա հարձակումը և վերահաստատել իր դիրքորոշումը բոլոր դաշնակիցների կողքին լինելու մասին, գրում է Turkiye today-ը։

Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ միջադեպի մասին հարցին Հեգսեթը պատասխանել է, որ ԱՄՆ-ը տեղյակ է այդ մասին, բայց չի կարծում, որ դա կակտիվացնի դաշինքի փոխադարձ պաշտպանության պարտավորությունը։

«Մենք տեղյակ ենք այդ միջադեպի մասին։ Չնայած դրան՝ չկա որևէ իմաստ, որ դա գործարկի 5-րդ հոդվածի նման որևէ բան։ Ո՛չ»,- ասել է Հեգսեթը։

ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի համաձայն՝ 5-րդ հոդվածը կոլեկտիվ պաշտպանության մասին կետ է, որը մեկ անդամի վրա հարձակումը համարում է բոլորի վրա հարձակում։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իրանական բալիստիկ հրթիռը, որը հատել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքը և ուղևորվել դեպի Թուրքիայի տարածք, որսացել են Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment