ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավորները տեսակցել են Վարդաշեն ՔԿՀ-ում պահվող Աշոտ Միանասյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Լևոն Քոչարյանը և Պետրոս Մեղրյանը տեսակցել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Միանասյանին։

Հիշեցնենք՝Մինասյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոքները թողնվել են առանց քննության, ըստ այդմ, Մինասյանին ազատազրկման դատապարտելու որոշումն օրինական ուժի մեջ է մտել։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, 2024թ․ դեկտեմբերի 26-ին վճիռ է հրապարակել՝ մեղավոր ճանաչելով Մինասյանին առաջադրված մեղադրանքում և դատապարտելով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, ինչին հաշվակցելով Մինասյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել, Մինասյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանվել՝ 1 տարի ժամկետով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment