Ալիևն այցելել է Բաքվում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնել Խամենեիի մահվան կապակցությամբ

Քաղաքականություն

04.03.2026 | 22:14

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Բաքվում Իրանի դեսպանատուն  և ցավակցություն հայտնել Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի և բազմաթիվ քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ։ Ադրբեջանական  լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրան դիմավորել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն։

Ադրբեջանի նախագահը գրառում է կատարել ցավակցությունների գրքում, այնուհետև զրուցել է դեսպանի հետ։

Իլհամ Ալիևը նշել է, որ միշտ ամենահաճելի զգացողություններով կհիշի այաթոլլահ Ալի Խամենեիի հետ իր հանդիպումները Իրան կատարած այցերի ընթացքում։

Մոջթաբա Դեմիրչիլուն շնորհակալություն է հայտնել  դեսպանատուն այցի և ցավակցություն հայտնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment