Չինաստանը հատուկ բանագնաց կուղարկի Մերձավոր Արևելք

Չինաստանը հատուկ բանագնաց կուղարկի Մերձավոր Արևելք

Չինաստանը Մերձավոր Արևելք կուղարկի հատուկ բանագնաց՝ միջնորդական առաքելությամբ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի գործընկերների հետ հեռախոսազրույցների ընթացքում։

 

Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Պեկինը բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի զսպվածությունն ու տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու պատրաստակամությունը։

 

Վանգ Յին ընդգծել է, որ հակամարտությունների պայմաններում պետք է խստորեն պահպանվի խաղաղ բնակչության պաշտպանության «կարմիր գիծը», իսկ ոչ ռազմական թիրախները, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքները, չպետք է դառնան հարձակման թիրախ։ Նա նաև կարևորել է ծովային առևտրային ուղիների անվտանգության ապահովումը։

Leave a comment