Իրանի փլուզումը կատաստրոֆա կլինի ՀՀ-ի համար, Ադրբեջանը մասնակից է դառնալու, չկասկածե՛ք

Առիթից ուզում են օգտվել և Իրանը ներսից պայթեցնել քրդական ուժերի և բելուջների միջոցով, այն վտանգավոր է նաև ՀՀ-ի համար: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:

«Մեզ համար ծայրահեղ վտանգավոր է, եթե ներսից անջատողական տրամադրություններ առաջացնեն և Իրանը փլուզվի, կատաստրոֆա կլինի, չկասկածե՛ք, որ Ադրբեջանը միանալու է ինչ-որ պահից, եթե պատերազմը երկարի»,- մեկնաբանեց Մինասյանը:

Խոսելով ընտրությունների մասին՝ բանախոսը նշեց, որ ընդդիմությունն ամեն ինչ պետք է անի, որ ժողովուրդը մասնակցի ընտրություններին:
«Ազգակործան պատուհասին հեռացնելու ենք, ժողովրդի 60 տոկոս մասնակցություն ենք ապահովելու, մարդիկ զզված են այս իշանությունից», – ընդգծեց Մինասյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment