Կատարի վարչապետը պահանջել է Իրանից դադարեցնել հարվածները տարածաշրջանում | ՄԱՄՈՒԼ.ամ

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ պահանջել է անհապաղ դադարեցնել Իրանի կողմից տարածաշրջանի երկրների դեմ հարվածները, հաղորդում է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։
     Ըստ Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության՝ Արաղչին չորեքշաբթի օրը զանգահարել է վարչապետին։
     «Նորին գերազանցությունը (վարչապետը – խմբ.) կոչ է արել անհապաղ դադարեցնել տարածաշրջանի երկրների դեմ այս հարձակումները», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a comment