https://arm.sputniknews.ru/20260304/qpakan-patgamavvory-nvor-sahmanapakum-e-arajarkum-zlmneri-hamar-99477531.html
ՔՊ–ական պատգամավորը նոր սահմանափակում է առաջարկում ԶԼՄ–ների համար
ՔՊ–ական պատգամավորը նոր սահմանափակում է առաջարկում ԶԼՄ–ների համար
Sputnik Արմենիա
Պատգամավորի կարծիքով՝ պետք է պատասխանատվության ենթարկել այն լրատվամիջոցներին, որոնք շարունակում են տիրաժավորել տեղեկատվությունը անգամ լիազորված մարմնի… 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T18:56+0400
2026-03-04T18:56+0400
2026-03-04T18:56+0400
զլմ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
սուրեն պապիկյան
հիբրիդային պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87174692_0:0:1200:675_1920x0_80_0_0_cd0b9d575db7849a13ed445535441586.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը նոր սահմանափակում ու զսպման մահակ է առաջարկում լրատվամիջոցների համար։ Այդ մասին նա ասաց այսօր Աժ-ում՝ արձագանքելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։Այսօր ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Սուրեն Պապիկյանը դա «սուտ» անվանեց։«Քանի որ այս հիբրիդային հարձակումներն ու խաղաղության դեմ ուղղված տարբեր նյուանսները շատանալու են նախընտրական փուլում, ես կարծում եմ, որ մենք պետք է օրենսդրական մեխանիզմով արգելենք, որ երբ լիազորված մարմինը հայտարարում է՝ նման բան տեղի չի ունեցել, պատասխանատվության ենթարկենք այն լրատվամիջոցներին, որոնք շարունակում են այդ լուրերը տարածել»,- առաջարկեց պատգամավորը։Պապիկյանը համաձայնեց նրա առաջարկին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87174692_39:0:939:675_1920x0_80_0_0_b89ce9fa94f594340420bb8e39c583ef.jpg.webp
զլմ, հհ պաշտպանության նախարարություն (պն), սուրեն պապիկյան, հիբրիդային պատերազմ
զլմ, հհ պաշտպանության նախարարություն (պն), սուրեն պապիկյան, հիբրիդային պատերազմ
Պատգամավորի կարծիքով՝ պետք է պատասխանատվության ենթարկել այն լրատվամիջոցներին, որոնք շարունակում են տիրաժավորել տեղեկատվությունը անգամ լիազորված մարմնի հերքումից հետո։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը նոր սահմանափակում ու զսպման մահակ է առաջարկում լրատվամիջոցների համար։ Այդ մասին նա ասաց այսօր Աժ-ում՝ արձագանքելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Այսօր ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Սուրեն Պապիկյանը դա «սուտ» անվանեց։
«Քանի որ այս հիբրիդային հարձակումներն ու խաղաղության դեմ ուղղված տարբեր նյուանսները շատանալու են նախընտրական փուլում, ես կարծում եմ, որ մենք պետք է օրենսդրական մեխանիզմով արգելենք, որ երբ լիազորված մարմինը հայտարարում է՝ նման բան տեղի չի ունեցել, պատասխանատվության ենթարկենք այն լրատվամիջոցներին, որոնք շարունակում են այդ լուրերը տարածել»,- առաջարկեց պատգամավորը։
Պապիկյանը համաձայնեց նրա առաջարկին։