Ամերիկյան նոր ուժեր են ժամանել Մերձավոր Արևելք. Պենտագոնի ղեկավար

https://arm.sputniknews.ru/20260304/amerikjan-nvor-uzher-en-zhamanel-merdzavvor-arevelq-pentagvoni-ghekavar-99475535.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99473311_101:0:2498:1798_1920x0_80_0_0_f08b1c91d1291eef7bfcc74f9efc3b08.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, փիթ հեգսեթ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, փիթ հեգսեթ

Բաժանորդագրվել

ԱՄՆ–ն մտադիր է օգտագործել անսահմանափակ քանակի բարձր ճշգրտության ռումբեր։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ամերիկյան նոր ուժերկժամանեն Մերձավոր Արևելք, Իրանի դեմ գործողությունը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերը մտադիր են մեկ շաբաթվա ընթացքում Իրանի երկնքում լիակատար գերակայություն հաստատել: Պատերազմի նախարարի խոսքով` ԱՄՆ-ի ավիառումբերի պաշարներն անսահմանափակ են։ Նա զգուշացրել է, որ հարվածներ կհասցվեն Իրանի տարածքի խորքերին:

Հեգսեթը հաստատել է, որ ամերիկյան սուզանավը Հնդկական օվկիանոսում իրանական ռազմանավ է խորտակել. սա առաջին նման դեպքն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

«Նրանց ռազմածովային ուժերն այլևս դեր չունեն։ Երեկ Հնդկական օվկիանոսում ամերիկյան սուզանավը խորտակեց իրանական ռազմանավը, որը կարծում էր, թե միջազգային ջրերում անվտանգ է: Բայց այն տորպեդահարվեց և խորտակվեց: Լուռ մահ», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Վաշինգտոնը կարծում է, որ Իրանի զինվորականներն ընթացիկ պայմաններում ի վիճակի չեն համակարգված պատասխան տալ ամերիկյան և իսրայելական ուժերի գործողությանը:

Հեգսեթը հայտարարել է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մահացել են։ Իշխող խորհրդի անդամները, որոնք կարող էին իրավահաջորդ ընտրել, մահացած են, անհետ կորած են կամ գտնվում են բունկերներում:

Հեգսեթը նաև հայտնել է, իբր սպանվել է «Թրամփի դեմ մահափորձ իրականացրած» իրանական ջոկատի ղեկավարը:

«Թրամփի մահափորձը կատարող խմբի պարագլուխը հետապնդվել է և սպանվել։ Իրանը փորձում էր սպանել Թրամփին, սակայն ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում, և այդ մեկը Թրամփն է», – հայտարարել է նա:

Leave a comment