https://arm.sputniknews.ru/20260304/chinastani-cosco-navagnacajin-ynkerutjuny-dadarecrec-gvortsuneutjuny-merdzavvor-arevelqum-99475664.html
Չինաստանի COSCO նավագնացային ընկերությունը դադարեցրեց գործունեությունը Մերձավոր Արևելքում
Չինաստանի COSCO նավագնացային ընկերությունը դադարեցրեց գործունեությունը Մերձավոր Արևելքում
Sputnik Արմենիա
Ընկերությունը նշել է, որ որոշումն ընդունվել է բեռների անվտանգության և ծովային փոխադրումների կայունության ապահովման նպատակով: 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T18:12+0400
2026-03-04T18:12+0400
2026-03-04T18:12+0400
մերձավոր արևելք
չինաստան
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99472950_0:138:1280:858_1920x0_80_0_0_61ce8d9434aa9ae872555fe76c7facea.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Չինական COSCO Shipping-ը Մերձավոր Արևելքի հակամարտության սրման ֆոնին դադարեցրել է տարածաշրջանի հետ կապված փոխադրումների համար նոր պատվերների ընդունումը։ Այդ մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ:Հաղորդվում է նաև, որ նման որոշում է կայացվել բեռների անվտանգության և ծովային փոխադրումների կայունության ապահովման նպատակով՝ Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակական սրման և Հորմուզի նեղուցում ծովային հաղորդակցության սահմանափակումների ֆոնին:Ընկերությունը դադարեցրել է ԱՄԷ-ից (բացառությամբ Ֆուջեյրայի և Խոր-Ֆաքանի), Կատարից, Բահրեյնից, Իրաքից, Սաուդյան Արաբիայից (բացառությամբ Ջիդդայի) և Քուվեյթից փոխադրման բոլոր նոր պատվերների ընդունումը:Ավելի վաղ Պարսից ծոցում գործունեությունը դադարեցրել էր եվրոպական Maersk-ը։Արգելափակված են ԱՄԷ, Կատար, Բահրեյն, Իրաք, Սաուդյան Արաբիա և Քուվեյթ և այդ երկրներից ուղևորվող բեռնափոխադրումները:Հորմուզի նեղուցի արգելափակման պատճառով կտրուկ աճել են բեռնափոխադրումների և ապահովագրության սակագները, ուստի երկրները կրճատում են նավթի արդյունահանումը և դադարեցնում բեռների տեղափոխումը:
մերձավոր արևելք
չինաստան
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99472950_0:0:1280:960_1920x0_80_0_0_a4fb7b6d6bb9ddb590807cb6546d482f.jpg.webp
մերձավոր արևելք, չինաստան, հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
մերձավոր արևելք, չինաստան, հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
Ընկերությունը նշել է, որ որոշումն ընդունվել է բեռների անվտանգության և ծովային փոխադրումների կայունության ապահովման նպատակով:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Չինական COSCO Shipping-ը Մերձավոր Արևելքի հակամարտության սրման ֆոնին դադարեցրել է տարածաշրջանի հետ կապված փոխադրումների համար նոր պատվերների ընդունումը։ Այդ մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ:
«Հիմնվելով COSCO Shipping ընկերության կողմից իրականացված ռիսկերի վերջին գնահատման արդյունքների վրա՝ որոշում է կայացվել անհապաղ դադարեցնել նոր ամրագրումները համապատասխան երթուղիներով՝ մինչև հետագա ծանուցումը», – նշել են ընկերությունում:
Հաղորդվում է նաև, որ նման որոշում է կայացվել բեռների անվտանգության և ծովային փոխադրումների կայունության ապահովման նպատակով՝ Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակական սրման և Հորմուզի նեղուցում ծովային հաղորդակցության սահմանափակումների ֆոնին:
Ընկերությունը դադարեցրել է ԱՄԷ-ից (բացառությամբ Ֆուջեյրայի և Խոր-Ֆաքանի), Կատարից, Բահրեյնից, Իրաքից, Սաուդյան Արաբիայից (բացառությամբ Ջիդդայի) և Քուվեյթից փոխադրման բոլոր նոր պատվերների ընդունումը:
Ավելի վաղ Պարսից ծոցում գործունեությունը դադարեցրել էր եվրոպական Maersk-ը։
Արգելափակված են ԱՄԷ, Կատար, Բահրեյն, Իրաք, Սաուդյան Արաբիա և Քուվեյթ և այդ երկրներից ուղևորվող բեռնափոխադրումները:
Հորմուզի նեղուցի արգելափակման պատճառով կտրուկ աճել են բեռնափոխադրումների և ապահովագրության սակագները, ուստի երկրները կրճատում են նավթի արդյունահանումը և դադարեցնում բեռների տեղափոխումը: