Նրանք [Իրանը] ավարտված են, և նրանք գիտեն դա, կամ գոնե շատ շուտով կիմանան, ասել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը մամուլի ասուլիսի ժամանակ։
– Ամերիկան հաղթում է՝ վճռականորեն, ջախջախիչ և անողորմ։
– Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ անց աշխարհի երկու ամենահզոր ռազմաօդային ուժերը կհաստատեն լիակատար վերահսկողություն Իրանի երկնքի նկատմամբ։
– Սա երբեք չէր նախատեսվում որպես արդար մարտ, և դա արդար մարտ չէ։ Մենք հարվածում ենք նրանց, երբ նրանք արդեն ծնկի են իջել։ Հարվածների նոր և ավելի մեծ ալիքներ են սպասվում. մենք նոր ենք սկսում։
– ԱՄՆ-ն կօգտագործի ճշգրիտ ուղղորդվող գրավիտացիոն ռումբերի անսահմանափակ մատակարարում։
– Իրանի բարձրագույն ղեկավարությունը մահացած է։ Այսպես կոչված կառավարող խորհուրդը, որը կարող էր ընտրել իրավահաջորդ, մահացած է, անհետ կորած է կամ բունկերներում է։ Գեներալները, միջին մակարդակի սպաները և շարքայինները չեն կարողանում շփվել կամ զրույցներ վարել։
– Ամերիկյան սուզանավը խորտակել է իրանական ռազմանավ Հնդկական օվկիանոսում։ Սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին նման դեպքն է։
– ԱՄՆ-ն և Իսրայելը 1 շաբաթից էլ պակաս ժամանակում Իրանի օդային տարածքի նկատմամբ վերահսկողություն կհաստատեն։