Թուրքիան մտահոգություն է հայտնել Թեհրանին երկրի օդային տարածքի մոտ իրանական հրթիռի հայտնվելու վերաբերյալ


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբbաս Արաղչիի հետ և Անկարայի մտահոգությունն է հայտնել Իրանից Թուրքիայի օդային տարածք արձակված բալիստիկ հրթիռի վերաբերյալ, որը չեզոքացվել է։


Հեռախոսազրույցի ընթացքում Ֆիդանը Արաչիին հորդորել է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է սրել հակամարտությունը, հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռն Իրաքի և Սիրիայի տարածքով անցնելուց հետո ուղղվել է Թուրքիայի օդային տարածք: Երկրի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության ուժերը խոցել են հրթիռը:

Leave a comment