Ռուսաստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների հեռանալուն աջակցելու համար. Զախարովա


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների մեկնումն ապահովելու համար։


«Մենք երախտապարտ ենք Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի իշխանություններին՝  համապատասխան ցամաքային սահմաններով Իրանից ՌԴ քաղաքացիների անարգել ելքի ապահովմանն աջակցելու համար»,- չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։


Միևնույն ժամանակ, նա կրկին խորհուրդ է տվել Ռուսաստանի քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց։ «Ես կոչ եմ անում այդ հանրապետությունում արդեն գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Իրանը և կապ պահպանել Ռուսաստանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունների հետ»,- հայտարարել է Զախարովան։

Leave a comment