Կիպրոսում բրիտանական ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո ԱՄՆ կառավարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին վերանայել դեպի կղզի պլանավորված ուղևորությունները
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Կիպրոսում բրիտանական ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո ԱՄՆ կառավարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին վերանայել դեպի կղզի պլանավորված ուղևորությունները, հաղորդում է Bild–ը։
Բացի այդ, ԱՄՆ կառավարության այն աշխատակիցներին, որոնց ներկայությունը Կիպրոսում հրատապ չէ, ինչպես նաև նրանց ընտանիքներին, թույլատրվել է լքել երկիրը:
Պետքարտուղարությունը հղում է արել անվտանգության առկա ռիսկերին:
ԱՄՆ-ի կողմից սահմանված նախազգուշացումը համապատասխանում է չորս հնարավոր մակարդակներից երրորդին, որտեղ ամենաբարձր մակարդակը ուղևորություններից լիովին հրաժարվելու հանձնարարականն է: