https://arm.sputniknews.ru/20260304/gnatshy-hajastanum-petrvarin-amenabardzry-eghel-en-tskhakhvoti-katnamterqi-dzvi-kakavoji-gnery-99466058.html
Գնաճը Հայաստանում. փետրվարին ամենաբարձրը եղել են ծխախոտի, կաթնամթերքի, ձվի, կակաոյի գները
Գնաճը Հայաստանում. փետրվարին ամենաբարձրը եղել են ծխախոտի, կաթնամթերքի, ձվի, կակաոյի գները
Sputnik Արմենիա
Ոչ պարենային ապրանքների մեջ ամենաբարձր գնաճը եղել է ոսկերչական զարդերի շուկայում` 58.1 %։ 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T16:01+0400
2026-03-04T16:01+0400
2026-03-04T16:01+0400
գնաճ
https://cdn.am.sputniknews.ru/img/1591/77/15917729_0:113:3243:1937_1920x0_80_0_0_1c4e4327901b90e9c626398379f7709e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2026 թ. փետրվարը 2025թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 4.3 %: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։Ավելի վաղ հայտնել էինք, որ 2026 թ. հունվարին, 2025 թ. հունվարի նկատմամբ , գնաճը եղել է 3.8 %:Այս տարվա փետրվարին (2025–ի փետրվարի նկատմամբ) սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում ընդհանուր առմամբ 6.5 % գնաճ է արձանագրվել: Ամենաշատը թանկացել են ծխախոտը` 13 %, կաթնամթերքը, պանիրը և ձուն` 10.1 %, ձուկը և ծովամթերքը` 9.6 % ։Ինչ վերաբերում է միրգ–բանջարեղենային շուկային, ապա այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանջարեղենի գներն իջել են 0.8 %–ով, փոխարենը 6.5 %–ով բարձրացել են մրգերի գները։Պարենային ապրանքատեսակների մեջ ամենից շատ բարձացել է կակաոյի գինը` 36.4 %–ով, ձվի գինը` 19.2 %–ով, գառան, ոչխարի մսի գինը` 13.3 %–ով, տավարի մսի գինը` 12.5 %–ով և այլն։Ոչ պարենային ապրանքների գները 2026 թ. փետրվարին 2025թ. փետրվարի համեմատ աճել են 0.9 %–ով: Ամենաբարձր գնաճը եղել է ոսկերչական զարդերի շուկայում` 58.1 %–ով, իսկ ամենացածր գները եղել են սիրողական այգեգործության ոլորտում` -13 %:2026 թ. փետրվարին, ըստ Վիճակագական կոմիտեի տվյալների, բենզինի գները իջել են 8.2 %–ով, դիզելային վառելիքինը` 6.2 %–ով, փոխարենը` բարձրացել է հեղուկ ածխաջրածինների գինը (բութան, պրոպան և այլն)` 48.3 %–ով։Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026 թ. փետրվարին 2025 թ. փետրվարի համեմատ սակագներն աճել են 3.2 %–ով։Ինչ վերաբերում է արտարժույթի շուկային, ապա 2026 թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 377.6 դրամ (2025 թ. փետրվարին այն կազմել է 395.6 դրամ):
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1591/77/15917729_256:0:2987:2048_1920x0_80_0_0_bc87a81112bd99f89cb22cdec929d513.jpg.webp
գնաճ
Ոչ պարենային ապրանքների մեջ ամենաբարձր գնաճը եղել է ոսկերչական զարդերի շուկայում` 58.1 %։
Այս տարվա փետրվարին (2025–ի փետրվարի նկատմամբ) սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում ընդհանուր առմամբ 6.5 % գնաճ է արձանագրվել: Ամենաշատը թանկացել են ծխախոտը` 13 %, կաթնամթերքը, պանիրը և ձուն` 10.1 %, ձուկը և ծովամթերքը` 9.6 % ։
Ինչ վերաբերում է միրգ–բանջարեղենային շուկային, ապա այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանջարեղենի գներն իջել են 0.8 %–ով, փոխարենը 6.5 %–ով բարձրացել են մրգերի գները։
Պարենային ապրանքատեսակների մեջ ամենից շատ բարձացել է կակաոյի գինը` 36.4 %–ով, ձվի գինը` 19.2 %–ով, գառան, ոչխարի մսի գինը` 13.3 %–ով, տավարի մսի գինը` 12.5 %–ով և այլն։
Ոչ պարենային ապրանքների գները 2026 թ. փետրվարին 2025թ. փետրվարի համեմատ աճել են 0.9 %–ով: Ամենաբարձր գնաճը եղել է ոսկերչական զարդերի շուկայում` 58.1 %–ով, իսկ ամենացածր գները եղել են սիրողական այգեգործության ոլորտում` -13 %:
2026 թ. փետրվարին, ըստ Վիճակագական կոմիտեի տվյալների, բենզինի գները իջել են 8.2 %–ով, դիզելային վառելիքինը` 6.2 %–ով, փոխարենը` բարձրացել է հեղուկ ածխաջրածինների գինը (բութան, պրոպան և այլն)` 48.3 %–ով։
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026 թ. փետրվարին 2025 թ. փետրվարի համեմատ սակագներն աճել են 3.2 %–ով։
Ինչ վերաբերում է արտարժույթի շուկային, ապա 2026 թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 377.6 դրամ (2025 թ. փետրվարին այն կազմել է 395.6 դրամ):