ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
«Գուցե նրանք ինչ-որ բան կոտրել են»։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով արտահոսած տեղեկությունը, որի համաձայն Երևանը Բրյուսելից «արագ արձագանքման խումբ» է խնդրել խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «հիբրիդային սպառնալիքներին» հակազդելու համար։
Հիշեցնենք՝ ԶԼՄ-ները գրում են, որ ՀՀ ԱԳ նախարարը փետրվարի 13-ին Բրյուսել նամակ է ուղարկել համապատասխան խնդրանքով։ ԵՄ-ն արդեն ունի նմանատիպ փորձ. այն անցյալ տարի մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մոլդովայի իշխանություններին՝ աջակցելու Ռուսաստանից իբր տարածվող ապատեղեկատվության հայտնաբերման և հակազդման գործում։
«Բավականին հետաքրքիր ձև է՝ Հայաստանի արտգործնախարարի նամակը հայտնվել է նրանց ձեռքում։ Ինչպես են նրանք այն ստացել, անհասկանալի է։ Բայց գուցե սա այս «հիբրիդային հարձակումներից» առաջինն է։ Գուցե նրանք ինչ-որ բան կոտրել են։ Գուցե նրանք գողացել են նամակը»,- ասել է նա՝ նման խմբի տեղակայումը Հայաստանում համարելով «մոլդովական սցենարի» ակնհայտ պրոյեկցիա։
Միաժամանակ, Մոսկվան ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության մեկնաբանությունը, որ խմբի աշխատանքը ուղղված չի լինելու Ռուսաստանի դեմ։
–00—ՅՄ