Մարտի 4-9-ի եղանակի կանխատեսում – Azat TV

Մարտի 4-9-ը Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ: Երևանում մարտի 4-ին կեսօրից հետո, 5-ի գիշերը, 7-8-ին և 9-ի գիշերը սպասվում են տեղումներ՝ գիշերային ժամերին ձյան, իսկ ցերեկային՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 5-ի ցերեկը, 6-ին և 9-ի ցերեկը եղանակը կլինի առանց տեղումների։ Հանրապետության տարածքում լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները հիմնականում ձյան տեսքով կլինեն, իսկ հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի։ Լեռնային շրջաններում կգրանցվի նաև բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 5-ի գիշերը և առավոտյան հանրապետության որոշ ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց, իսկ մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Այս կանխատեսումները տրամադրել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Leave a comment