Որոնք են Հայաստանի արտաքին ռիսկերը. հրապարակվել է արտաքին հետախուզական ծառայության զեկույցը

Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը` հայերեն և անգլերեն։

Ռազմաքաղաքական ռիսկերի մեծ ծառայությունը նշում է.

«Ադրբեջան-Հայաստան ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր։

Ըստ ԱՀԾ-ի՝ «Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպեսկոչված «արևմտյան Ադրբեջանի» և«արևմտյան ադրբեջանցիների վերադարձի»խոսույթն ու գործողություններն առաջացնումեն ռիսկեր»։

Նշվում է, որ2026 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայիմիջև ընթացող հակամարտության կայուն ևերկարաժամկետ հանգուցալուծումը քիչ հավանական է։2026 թվականին Իսրայել-Իրան փոխադարձհարվածների կրկնվելու ռիսկը կպահպանվի՝ընդլայնելով Հայաստանի անվտանգությանխնդիրների շրջանակը։

Անդրադարձ կա նաև 2026թ. ԱԺ ընտրություններն ընդառաջ հիբրիդային սպառնալիքներին. «2026 թվականի ընտրություններով պայմանավորված՝ Հայաստանի դեմ արտաքին տարբերդերակատարների կողմից իրականացվողազդեցության գործողությունները, մեծ հավանականությամբ, կդառնան ավելի ընդգրկուն,բարդ և մասշտաբային։

Հավանական է կեղծ, խեղաթյուրված կամհամատեքստից կտրված տեղեկատվությանօգտագործմամբ տեղեկատվական վնասարարգործողությունների, վնասակար կիբեռ գործողությունների իրականացումը, ինչպես նաև«գետնի վրա» գործակալական ցանցի ակտիվացումը, իբրև թե «տեղական» քաղաքական ակտիվության գեներացումը, երիտասարդության և ակտիվիստական խմբերին թիրախավորող, վերջիններիս քաղաքական հայացքներնու հայրենասիրական զգացմունքները շահագործող և մանիպուլացնող ծրագրերի կազմակերպումը»։

Զեկույցը հասանելի է հետևյալհղմամբ։

Leave a comment