Պաշտամունքային կառույցների օտարումը՝ բացառապես Կառավարության համաձայնությամբ. խորհրդարանն ընդունեց նախագիծը

Հասարակություն

04.03.2026 | 12:54

Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պատմության  մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ու կից ներկայացված օրենքներում առաջարկվող փոփոխությունները: Նախաձեռնության հեղինակներն են պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանը:

Նախագծին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 20, ձեռնպահ՝ 0։

Ըստ այդմ՝ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես Կառավարության համաձայնության դեպքում: Գործադիրը կարող է չտալ այդ համաձայնությունը կամ մերժել սեփականության այդպիսի փոփոխությունը, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին կամ սահմանված ծանուցմանը կից ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված:

Թագուհի Ղազարյանի խոսքով՝ նախաձեռնությունը միտված է հուշարձանների պահպանության ոլորտում ավելի ամրապնդելու ինստիտուցիոնալ մեխանիզմները:

Leave a comment