Թբիլիսին պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը. Կոբախիձեն` Փաշինյանին

https://arm.sputniknews.ru/20260304/tbilisin-patrast-e-npastel-taratsashrjanum-khaghaghutjany-kvobakhidzen-pashinjanin-99455619.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99455909_134:0:1467:1000_1920x0_80_0_0_b41896807b63558746bfb553398db3a2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրակլի կոբախիձե, նիկոլ փաշինյան, վրաստանի հանրապետություն, հայաստան

իրակլի կոբախիձե, նիկոլ փաշինյան, վրաստանի հանրապետություն, հայաստան

Բաժանորդագրվել

Վրաստանի վարչապետի խոսքով` երկկողմ հարաբերությունները հիմնված են Երևանի և Թբիլիսիի միջև ռազմավարական գործընկերության վրա։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կարևոր է Վրաստանի համար, և երկիրը կանի ամեն ինչ տարածաշրջանում հետագա խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի բացմանը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Հայաստանի պատվիրակության հետ միասին։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում։

Կոբախիձեն նշել է, որ հանձնաժողովի նիստը խիստ կարևոր ձևաչափ է քննարկելու և խորացնելու երկկողմ հարաբերությունները։

«Մենք պետք է պահպանենք խաղաղությունը տարածաշրջանում, և շատ ուրախ ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին պատմական համաձայնագիրը , որը շատ լավ հիմքեր է ընձեռում մեր տարածաշրջանի մասին ավելի լավ հոգ տանելու համար։ Մենք պետք է համոզվենք, որ մեզնից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի զարգացնենք մեր տարածաշրջանը»,–ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով` երկկողմ հարաբերությունները հիմնված են Երևանի և Թբիլիսիի միջև ռազմավարական գործընկերության վրա։ Համագործակցության ներկայիս մակարդակը հնարավորություն կտա զգալի հաջողությունների հասնել ապագայում։ Վարչապետը նաև հավելել է, որ Հայաստանը կայուն Վրաստանի արտաքին առևտրային գործընկերների եռյակում է, իսկ զբոսաշրջիկների քանակով՝ առաջին 10-յակում։

Կոբախիձեն ընդգծել է, որ երկու երկրների ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունն ու կապերը կարևոր նախապայման են այդ հարաբերությունների համար։ Ներկայիս համագործակցությունը ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ, այդ թվում՝ տնտեսություն, մշակույթ, կրթության և այլն։

Leave a comment