Այդ խոսակցությունը որևէ փուլում էլ Հայաստանի իշխանությունը չի քննարկի. Խանդանյանը՝ «արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կառավարության կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվել է, որ դա օգտակար չէ խաղաղության գործընթացի համար, հատկապես նոր իրողություններում և անընդհատ այս մեսիջը տալիս ենք Ադրբեջանին, որ սա չի նպաստում այն պրոցեսներին, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պետք է խոստովանեմ, որ որոշ առումով դա մեղմվել է, բայց այնուհանդերձ պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաև խաղաղության խոսույթը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցութան պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Պատգամավորի դիտարկմամբ՝ խաղաղությունը մեկօրյա իրադարձություն չէ. «Մենք շատ ենք խոսում օգոստոսի 8-ի բերած օգուտների մասին, բայց դա պրոցես է, որը շենքի պես պետք է կառուցվի: Այդ խոսակցությունը որևէ փուլում էլ Հայաստանի իշխանությունը չի քննարկի, որովհետև դա, հատկապես այն շեշտադրումներով, որոնցով տևական ժամանակ խոսել է Ադրբեջանը, ընդհանրապես չի նպաստում խաղաղության մթնոլորտին, սա մի թեմա է, որը չարժե արծարծել»: