«Ռեալի» ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել և բաց կթողնի աշխարհի առաջնությունը

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի եզրային հարձակվող Ռոդրիգոն ծնկի խաչաձև կապանի և մենիսկի վնասվածք է ստացել։

25-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի առնվազն 10 ամիս ու չի կարողանա մասնակցել նաև հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը, հաղորդում է Marca-ն։

Ռոդրիգոն վնասվածքը ստացել է «Խետաֆեի» դեմ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում (0:1), որում փոխարինման էր դուրս եկել 55-րդ րոպեին և խաղացել մինչև հանդիպման ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 3 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a comment