Իրանական հրթիռը հարվածել է Կատարում ամերիկյան ռազմաբազային

Քաղաքականություն

04.03.2026 | 12:46

Կատարը երկու իրանական բալիստիկ հրթիռների հարձակման թիրախ է դարձել։ Դրանցից մեկը որսացել է Կատարի հակաօդային պաշտպանության համակարգը, իսկ մյուսը հարվածել է ԱՄՆ-ի Ալ Ուդեյդ ավիաբազային, որը տարածաշրջանում ամենամեծ ամերիկյան բազան է։ Այս մասին հայտնել է Կատարի Պաշտպանության նախարարությունը, գրում է BBC-ն։

Երկրի իշխանությունները հաղորդում են, որ զոհեր չկան։

Իսրայելը, իր հերթին, հարվածել է Թեհրանում տասնյակ ռազմական թիրախների, հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակ Ավիխայ Ադրային։ Նրա խոսքով՝ հարվածները թիրախավորել են Բասիջի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված կիսառազմական ուժի կենտրոնակայանը։

Բացի այդ, ըստ հայտարարության, հարվածներ են հասցվել հրթիռային կայանքներին և հակաօդային պաշտպանության համակարգերին, ինչպես նաև «ռեժիմի ցամաքային ուժերին կապված մատակարարման և լոգիստիկայի վարչությանը»։

Իսրայելցի զինվորական պաշտոնյան հավելել է, որ բանակը կշարունակի «ուժեղացնել հարվածները» ենթակառուցվածքների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment