Նոր ներխուժումներ կան, ՔՊ-ն թաքցրել է, 2025-ի օգոստոսից ադրբեջանական նոր դիրքի տեղակայում կա ՀՀ-ում

Նոր ներխուժումներ են եղել, ինչը ՔՊ-ն թաքցրել է, 2025-ի օգոստոսից ադրբեջանական նոր դիրքի տեղակայում կա Հայաստանի տարածքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Միասնության թևեր» շարժման համակարգող Արման Թաթոյանը։

«ՀՀ-ում նոր ներխուժումներ են եղել։ Բոլորն օբյեկտիվ ապացույցներ են՝ հաստատված արբանյակային լուսանկարներով։ Գեղարքունիքի մարզում, ավելի կոնկրետ՝ Վարդենիսում, ՀՀ ինքնիշխան տարածքից ներս ներխուժում է եղել։ Մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը այստեղ ադրբեջանական դիրք գոյություն չի ունեցել, մենք արբանյակային լուսանկարով տեսնում ենք, որ դիրքի տեղակայումը տեղի է ունեցել մինչև օգոստոսի 19-ը։ Սա մարտական հերթապահություն իրականացնող ադրբեջանական դիրք է։ Մանրամասն ուսումնասիրել ենք և պարզել, որ սա խոշոր տրամաչափի զինատեսակների համար նախատեսված կրակային դիրքեր են, որտեղ կա նաև հրաձգային հատուկ կետեր։ Այս դիրքից նաև Սոթքի հանքավայր ուղիղ նշանառություն կա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a comment