Իրանի նոր հրթիռային հարվածները ամերիկա-իսրայելական ուժերի դեմ – Azat TV

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածների 17-րդ ալիքն է իրականացրել ամերիկա-իսրայելական թիրախների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։

Նշվում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների ուղղությամբ 40 հրթիռ է արձակվել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին:

Leave a comment