Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. ԵՄ ներկայացուցիչը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

Նա  ընդգծել է, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության գործընթացում


ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին։


Նա ընդգծել է, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության գործընթացում։


«Որպես ընդհանուր կետ՝ մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության գործընթացում։ Մենք ցույց ենք տվել մեր աջակցությունը և մի քանի տարի կողմերի և միջազգային գործընկերների հետ աշխատել ենք, որ երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծվեն, իսկ գերիների մասով մենք հստակ ենք եղել, որ այս կարևոր հումանիտար խնդիրները պետք է լուծվեն, այդ թվում անհայտ կորածների ճակատագիրը և Ադրբեջանում պահվող հայերի հարցը»,- նշել է Հիպերը։


Leave a comment