Ալի Խամենեիի որդին ընտրվել է Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ. DW-ի աղբյուրներ

Քաղաքականություն

04.03.2026 | 10:33

Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել սպանված այաթոլլահ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։ Այս որոշումը կայացրել է 88 բարձրաստիճան շիա հոգևորականներից բաղկացած խորհուրդը, DW-ին հայտնել են Իսլամական Հանրապետության աղբյուրները։

Իրանի կառավարությունը և լրատվամիջոցները դեռևս պաշտոնապես չեն հաստատել սա։ DW-ի աղբյուրների համաձայն՝ Մոջթաբա Խամենեիին ընտրելու որոշումը կայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  ճնշման ներքո։

Ալի Խամենեիի մահից հետո Իրանը ժամանակավորապես կառավարվում է երեք անդամից բաղկացած խորհրդի կողմից՝ նախագահ Մասուդ Փեզեշքիան, դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեի և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ այաթոլլա Ալիռեզա Արաֆի։

Ընդդիմադիր Iran International-ը նույնպես հայտնում է, որ Իրանի Փորձագետների ժողովը Մոջթաբային ընտրել է որպես հաջորդ գերագույն առաջնորդ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ճնշման ներքո։

Այաթոլլահ Ալի Խամենեին Իրանը ղեկավարում էր 1989 թվականից։ Նա սպանվել է Իսլամական Հանրապետության դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական գործողության ժամանակ, որը սկսվել է փետրվարի 28-ին։

Երկրի հոգևոր առաջնորդը, որը զբաղեցնում է այս պաշտոնը ցմահ, նշանակվում է, այսպես կոչված, Փորձագետների խորհրդի անդամների կողմից։ Այս կառավարական մարմինը բաղկացած է իսլամական իրավունքի մասնագետ համարվող 88 անձանցից։ Այն ընտրվում է Իրանի քաղաքացիների կողմից յուրաքանչյուր ութ տարին մեկ։ Վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2024 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment