Փաշինյանի ուշացած ցավակցության առեղծվածը, այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Շատերիդ հետաքրքիր է, թե ինչո՞ւ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով։
Պատճառը, բնավ, ոչ աշխատանքային օրերը չէին։ Ոչ էլ բեմադրված անտարբերությունն ու թեթեւսոլիկությունը։ Ոչ էլ «ուրախ ավտոբուսի» անվան տակ երթեւեկող հիվանդասենյակ համար 6-ը։
Իրական պատճառը հետեւյալն է։
Փաշինյանականները կամ հույս ունեին, կամ իրենց կուռատորներից՝ ինֆո, որ Խամենեի սպանությունից հետո Իրանի պետական կառավարման համակարգը արագ կփլուզվի, երկրի պաշտպանական համակարգը կկաթվածահարվի, եւ Իրանը կհայտնվի վերահաս կապիտուլյացիայի շեմին, ինչը կհանի բարեկամ երկրի առաջնորդի սպանության հետ կապված ցավակցելու բարոյա-քաղաքական հրամայականը։
Նրանց համար այդքան բաղձալի սցենարը չիրականացավ։ Իրանը վերապրեց Խամենեի սպանությունը եւ շարունակեց դիմադրությունը։
Ուստի երեք օր անց Փաշինյանը ստիպված էր ուշացած բարեվարքություն դրսեւորել եւ ցավակցել Խամենեի սպանության առիթով»,-գրել է նա։