«Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են»․ Մակրոն | ՄԱՄՈՒԼ.ամ

Ֆրանսիան չի կարող հավանություն տալ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին Իրանի դեմ, սա միջազգային իրավունքի խախտում է, ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Միացյալ Նահանգները և Իսրայելը որոշել են ռազմական գործողություն սկսել․ այն իրականացվել է միջազգային իրավունքի շրջանակներից դուրս, ինչը մենք չենք կարող արդարացնել», – ասել է Մակրոնը՝ ֆրանսիացիներին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքում։

Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղությունը հնարավոր է միայն դիվանագիտության միջոցով։

Leave a comment