Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածել են Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրելու համար նախատեսված մարմնի շենքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

03.03.2026 | 19:21

Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրության համար պատասխանատու մարմնի շենքին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Ամերիկացի-սիոնիստ հանցագործները հարձակվել են Թեհրանի հարավում գտնվող Ղոմ քաղաքում գտնվող Փորձագետների ժողովի շենքի վրա»,- հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Իրանական լրատվամիջոցները ցուցադրում են հարվածների հետևանքով լրջորեն վնասված շենքի կադրեր։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։

Փորձագետների խորհուրդը հատուկ կառավարական մարմին է, որն ընտրում է երկրի Գերագույն հոգևոր առաջնորդին։ Այն կազմված է 88 անդամից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment