Մարտի 3-ի կարևոր լուրերը

Մարտի 3-ի կարևոր լուրերը

Ռուբիոն սպառնում է Իրանի դեմ ավելի հզոր հարվածներովԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի դեմ հարձակման հաջորդ փուլը կարող է լինել առավել դաժան։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է անցնել ավելի հզոր գործողությունների, իսկ ռազմական արշավը կարող է տևել ավելի երկար, քան նախապես նշված 4-5 շաբաթը։Հրդեհ՝ Թբիլիսիի «Liberty Bank»-ումԹբիլիսիում «Liberty Bank»-ի գլխավոր գրասենյակում հրդեհ է բռնկվել։ Այն սկսվել է վերելակի հորանում և արագ տարածվել։ Բանկը հայտարարել է, որ գործունեությանը վտանգ չի սպառնում, և սպասարկումը շարունակվում է բնականոն։Մոտ 50 բեռնատար արգելափակվել է Տաթևի հատվածումԵրևան–Մեղրի ավտոճանապարհի Տաթևի հատվածում եղանակային վատ պայմանների պատճառով արգելափակվել է շուրջ 50 բեռնատար։ Մարդատար մեքենաների համար երթևեկությունը բաց է, սակայն դժվարանցանելի։Նեթանյահուն արդարացնում է Իրանի դեմ հարվածներըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ հարվածները անհրաժեշտ էին, քանի որ Թեհրանը կարող էր կարճ ժամանակում իր միջուկային ծրագիրը հասցնել «անխոցելի» մակարդակի։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը գործում է ամերիկյան շահերից ելնելով։Վենսը՝ երկարատև պատերազմի բացառման մասինԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ներքաշվի երկարատև պատերազմի մեջ։ Նրա խոսքով՝ նպատակը Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման բացառումն է՝ առանց Իրաքի և Աֆղանստանի սխալների կրկնության։Թրամփը՝ Իրանի դեմ հարձակման մասինՍպիտակ տանը Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը սպառնալիք է ԱՄՆ-ի համար և արդարացրել է ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումը։ Նա նշել է նաև, որ ոչնչացվել են իրանական նավեր։ՆԱՏՕ-ն չի միանա ռազմական գործողություններինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը չի միանա Իրանի դեմ ծավալված ռազմական գործողություններին։«Մոսադ»-ի բազմամյա հետախուզական գործողությունըDaily Mail-ի տեղեկացմամբ՝ «Մոսադ»-ի գործակալները կոտրել են Թեհրանի տեսահսկման համակարգը և տարիներ շարունակ հետևել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ըստ հրապարակման՝ այդ գործողությունները դարձել են հետագա սպանության հիմք։Թրամփը՝ ԱՄՆ սպառազինության պաշարների մասինԱՄՆ նախագահը հայտարարել է, որ երկրի զինամթերքի պաշարները անսպառ են և գտնվում են բարձր մակարդակի վրա։Հրթիռային հարված՝ Բահրեյնում ԱՄՆ բազայինԲահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի բազան խոցվել է հրթիռով։ Պայթյուններ են գրանցվել նաև Իրաքի Էրբիլ քաղաքում ամերիկյան տեղակայման վայրում։Վնասվել է Գոլեստան պալատըԻրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գոլեստան պալատը վնասվել է հարվածների հետևանքով։Նոր օրինագիծ՝ ատեստավորված զինծառայողների համար

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում ներկայացրել է օրինագիծ, ըստ որի՝ գերազանց առաջադիմությամբ սպաները կարող են ակնկալել 620-750 հազար դրամ աշխատավարձ։

Կարդալ ավելին

Leave a comment