Իրաքը դադարեցրել է արդյունահանումը աշխարհի 2-րդ խոշորագույն նավթահանքում

https://arm.sputniknews.ru/20260303/iraqy-dadarecrel-e-ardjunahanumy-ashkharhi-2-rd-khvoshvoragujn-navtahanqum-99428641.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90491023_0:0:800:601_1920x0_80_0_0_8cb368e66e26c46557edc11df575a351.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հորմուզի նեղուց, նավթ, իրաք, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ

հորմուզի նեղուց, նավթ, իրաք, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ

Բաժանորդագրվել

Որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ֆոնին Հորմուզի նեղուցով մատակարարումների կտրուկ կրճատման պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իրաքը կասեցրել է նավթի արդյունահանումը Ռումեյլա հանքավայրում, որը խոշորագույնն է երկրում և խոշորագույններից մեկը՝ աշխարհում: Այս մասին հայտնում է Իրաքյան Քուրդիստանում տեղակայված Shafaq News գործակալությունը:

Որոշումն ընդունվել է նավթի արտահանման հետ կապված բարդությունների, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցով մատակարարումների կտրուկ կրճատման պատճառով:

Տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար Բասրայից դեպի արևմուտք գտնվող Ալ-Զուբեյր շրջանում Իրաքի բանակի ստորաբաժանումներ են տեղակայվել՝ զրահատեխնիկայով, նրանք հսկողության տակ են վերցրել նավթային օբյեկտները:

Ինչպես նշում է Oil Price պարբերականը, Ասիայի նավթավերամշակման գործարանները, որպես կանոն, հումքի մոտ երկու շաբաթվա պաշարներ են ունենում: Եթե Հորմուզի նեղուցի շրջափակումը երեք շաբաթից ավելի տևի, ձեռնարկությունները ստիպված կլինեն կրճատել վերամշակման ծավալները, հատկապես այլընտրանքային մատակարարումների բացակայության դեպքում:

Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment