Ավիատոմսերի գները հասել են աստղաբաշխական մակարդակի՝ Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին
Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը կտրուկ ազդեցություն է ունեցել ավիափոխադրումների շուկայի վրա։ Ավիատոմսերի գները կարճ ժամանակում հասել են աստղաբաշխական թվերի։ Տարածաշրջանի քաղաքներից՝ օրինակ Մուսկատից և Աբու Դաբիից դեպի Մոսկվա, Ստամբուլ կամ Աթենք, մեկ ուղևորի տոմսի արժեքը սկսվում է մոտ 5 հազար եվրոյից և որոշ դեպքերում հասնում մինչև 9 հազար եվրոյի։
Այսպիսի թանկացումը պայմանավորված է պահանջարկի կտրուկ աճով, սահմանափակ թռիչքներով և անվտանգության նկատառումներով իրականացվող փոփոխություններով։
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։