«Միասնության թևեր» նախաձեռնության քաղաքական ծրագրի կարևոր դրույթները՝ պետական կառավարման, դատաիրավա

«Միասնության թևեր» նախաձեռնության քաղաքական ծրագրի կարևոր դրույթները՝ պետական կառավարման, դատաիրավական և ընտրական համակարգերի վերաբերյալ․

Պաշտոնն այլևս չի լինելու իշխանություններին ծառայելու դիմաց տրվող նվեր կամ հիփոթեքը մարելու միջոց:

Պաշտոնի նշանակվելու է միայն նա, ով ունի գիտելիք, փորձ, կարողություն և նվիրում։

Հայաստանը չի սկսվելու և վերջանալու Երևանով․ Հայաստանի մարզերն ու համայնքները պետք է զարգանան համաչափ, կայուն և ինքնուրույն:

Դատարանները չեն ունենա կախվածություն որևէ իշխանությունից, գործարարից կամ քաղաքական ուժից:

Իրավապահ ծառայողները չեն լինի «վարկերի և պարգևավճարների գերիներ», որպեսզի հնարավոր չլինի քաղաքական ճնշում գործադրել նրանց վրա։

Կայուն մեծամասնության մեխանիզմը փոխվելու է։ Ընտրողը միշտ ունենալու է ընտրելու հնարավորություն, եթե անգամ դեմ է բոլորին

Նախագահին ընտրելու է ժողովուրդը, ունենալու է ընդլայնված լիազորություններ:

Մենք պաշտպանելու ենք արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովումը։

Մենք չենք հրաժարվելու միջպետական հայցերից. դրանցով մեր երկրի համար շահավետ բանակցային դիրք ենք ապահովելու:

Leave a comment