Իրանին հարվածների ֆոնին գազի և նավթի գները կտրուկ աճում են

Քաղաքականություն

03.03.2026 | 17:32

ԱՄՆ-ի և Իսրայելի նոր պատերազմը Իրանի դեմ հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի. համաշխարհային շուկաներում գազի գները բարձրանում են վերջին երեք տարվա ընթացքում ամենաարագ տեմպերով, նավթի գներն արդեն աճել են 9%-ով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բրիտանական Financial Times-ի տվյալներով՝ Եվրոպայում գազի գները բարձրացել են 45%-ով։

Նշվում է, որ սա կարող է պայմանավորված լինել ոչ միայն Կատարից հեղուկ բնական գազի մատակարարումների դադարեցմամբ (Եվրոպան այնտեղից շատ քիչ վառելիք է ստանում), այլև Եվրոպայում գազի պաշարների նվազմամբ։ FT-ի հաղորդմամբ՝ եվրոպական պաշարները գտնվում են ամենացածր մակարդակի վրա 2022 թվականից ի վեր, երբ սկսվեց Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը Ուկրաինա։

Իրանը նաև սպառնում է Հորմուզի նեղուցով անցնող նավագնացությանը, որի միջոցով աշխարհը ստանում է նավթի և գազի 20%-ը։

Միևնույն ժամանակ, նավթի գինը բարձրացել է մինչև 85 դոլարի մեկ բարելի համար. փորձագետները կանխատեսում են, որ այն շուտով կարող է հասնել 100 դոլարի։

Մերձավոր Արևելքում նոր պատերազմը հանգեցնում է  նաև հիմնական ֆոնդային ինդեքսների անկման. բրիտանական FTSE 100-ը նվազել է  2.6%-ով, մինչդեռ ֆրանսիական և գերմանական շուկաներում բաժնետոմսերը ևս կտրուկ անկում են ապրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment