Իրանից Ադրբեջան 615 մարդ է տարհանվել

Քաղաքականություն

03.03.2026 | 17:11

Մինչ օրս Իրանից ադրբեջանական սահմանով տարհանվել է 615 մարդ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նրանցից 157-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տարհանվել են նաև Չինաստանի 150, Ռուսաստանի՝ 127, Պակիստանի՝ 66 և Տաջիկստանի՝ 52, Ֆիլիպինների 2, Վրաստանի 7, Նեպալի, Ղազախստանի, Ֆրանսիայի և Ուզբեկստանի 2-ական քաղաքացի, Թուրքիայի, Իտալիայի, Լեհաստանի, Թունիսի, Լիբանանի, Հնդկաստանի և Բրազիլիայի 1-ական քաղաքացի, Սաուդյան Արաբիայի՝ 18, ԱՄԷ-ի՝ 6, Հորդանանի՝ 4, Կատարի և Բանգլադեշի՝ 3-ական քաղաքացիներ։

Ավելի քան 25 երկիր դիմել է Իրանից իրենց քաղաքացիների տարհանման խնդրանքով՝ Ադրբեջանի միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment