Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ՈՒԵՖԱ-ի վարկանշային աղյուսակում 9-րդն է | ՄԱՄՈՒԼ.ամ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է․ «ՈւԵՖԱ-ն թարմացրել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այժմ 9-րդն է՝ 1951.975 միավորով։

Լավագույն տասնյակը գլխավորում է Եվրոպայի փոխչեմպիոն Պորտուգալիան, երկրորդ տեղում Եվրոպայի չեմպիոն Իսպանիան է, իսկ Ռուսաստանը երրորդ հորիզոնականում է։

Ներկայացնում ենք լավագույն տասնյակը․

1.Պորտուգալիա – 2969.781

2.Իսպանիա – 2840․787

3.Ռուսաստան – 2547.128

4.Ղազախստան – 2384․943

5.Ուկրաինա –2344․186

6.Ֆրանսիա – 2317․468

7.Խորվաթիա – 2153․623

8.Իտալիա – 1976․963

9․Հայաստան – 1951․975

10.Սլովենիա – 1921․849»։

Leave a comment